Առաջնային իմունային անբավարարություններում պատվաստումը կարող է զգալիորեն տարբերվել այլ անձանց սովորական պատվաստումից։ Ներկայացված են հիվանդությունների խմբերը և յուրաքանչյուրի համար պատվաստման ցուցումներն ու հակացուցումները։
Հակամարմինների արտադրության զգալի դեֆիցիտ
(ծանր ագամագլոբուլինեմիա, հիպոգամագլոբուլինեմիա)
Ցուցումներ պատվաստման բոլոր ինակտիվացված պատվաստանյութերով.
- ըստ պատվաստումների օրացույցի – ԿԴԽ (կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում), պոլիոմիելիտ (միայն ԻՊՎ), Hib (b տիպի հեմոֆիլային վարակ), հեպատիտ B.
- և լրացուցիչ՝ առաջին հերթին պնևմոկոկային, մենինգոկոկային պատվաստանյութ և սեզոնային գրիպի դեմ, հնարավորության դեպքում նաև հեպատիտ A-ի դեմ։
Հակացուցված են.
- բոլոր կենդանի պատվաստանյութերը (այդ թվում՝ օրացուցային ԲՑԺ և ՊՈՌԿ, բանավոր պոլիոմիելիտային պատվաստանյութ ԲՊՊ. լրացուցիչ՝ ռոտավիրուսի, ջրծաղիկի դեմ)։
Հակամարմինների արտադրության փոքր դեֆիցիտներ
(IgA դեֆիցիտ, պոլիսախարիդային հակածինների դեմ հակամարմինների դեֆիցիտ)
Ցուցումներ պատվաստման.
- օրացույցի բոլոր պատվաստանյութերը՝ հեպատիտ B, ԲՑԺ, ԿԴԽ (կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում), պոլիոմիելիտ (միայն ԻՊՎ), Hib (b տիպի հեմոֆիլային վարակ).
- և լրացուցիչ՝ առաջին հերթին պնևմոկոկային, մենինգոկոկային պատվաստանյութ և սեզոնային գրիպի դեմ։
Հակացուցված է.
- բանավոր պոլիոմիելիտային պատվաստանյութ ԲՊՊ։
Կոմպլեմենտի համակարգի դեֆիցիտ
(դասական կամ այլընտրանքային ուղի)
Պատվաստման հակացուցումներ չկան։ Ցուցված են բոլոր պատվաստանյութերը.
- ըստ պատվաստումների օրացույցի – հեպատիտ B, ԲՑԺ, ԿԴԽ (կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում), պոլիոմիելիտ, Hib (b տիպի հեմոֆիլային վարակ).
- և լրացուցիչ՝ առաջին հերթին պնևմոկոկային, մենինգոկոկային պատվաստանյութ և սեզոնային գրիպի դեմ։
Հատուկ ուշադրություն դարձնել պնևմոկոկների, բոլոր հնարավոր շտամների մենինգոկոկների և Hib-վարակի դեմ պատվաստանյութերի ժամանակին ներմուծմանը։
Ֆագոցիտոզի համակարգի դեֆիցիտներ
Քրոնիկական գրանուլոմատոզ հիվանդություն
Ցուցումներ պատվաստման.
- բոլոր ինակտիվացված պատվաստանյութերով, ինչպես օրացուցային – ԿԴԽ (կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում), պոլիոմիելիտ (միայն ԻՊՎ), Hib (b տիպի հեմոֆիլային վարակ), հեպատիտ B,
- այնպես էլ լրացուցիչ խորհուրդ տրվող՝ առաջին հերթին պնևմոկոկային, մենինգոկոկային պատվաստանյութ և սեզոնային գրիպի դեմ, հնարավորության դեպքում նաև հեպատիտ A-ի դեմ։
Զգուշություն որոշ կենդանի պատվաստանյութերի դեպքում.
- ՊՈՌԿ (կարմրուկ, խոզուկ, կարմրախտ) և ջրծաղիկի դեմ – պետք է կիրառվեն
- միայն որոշակի T-լիմֆոցիտների մակարդակների դեպքում
- CD4+ > 20% (1 տարեկանից)
- կամ CD4+ > 15% (3 տարեկանից)
Հակացուցված են – բոլոր մյուս կենդանի պատվաստանյութերը.
- ԲՑԺ, բանավոր պոլիոմիելիտային պատվաստանյութ ԲՊՊ, ռոտավիրուսային պատվաստանյութ։
Ադհեզիոն մոլեկուլների արատ, Չեդիակ-Հիգաշիի համախտանիշ, բնածին նեյտրոպենիա
Ցուցումներ պատվաստման բոլոր ինակտիվացված պատվաստանյութերով.
- ըստ պատվաստումների օրացույցի – ԿԴԽ (կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում), պոլիոմիելիտ (միայն ԻՊՎ), Hib (b տիպի հեմոֆիլային վարակ), հեպատիտ B;
- և լրացուցիչ՝ առաջին հերթին պնևմոկոկային, մենինգոկոկային պատվաստանյութ և սեզոնային գրիպի դեմ, հնարավորության դեպքում նաև հեպատիտ A-ի դեմ։
Հակացուցված են.
- բոլոր կենդանի պատվաստանյութերը (այդ թվում՝ օրացուցային ԲՑԺ և ՊՈՌԿ, բանավոր պոլիոմիելիտային պատվաստանյութ ԲՊՊ. լրացուցիչ՝ ռոտավիրուսի, ջրծաղիկի դեմ)։
Բնածին իմունիտետի արատներ
(IL-12, ինտերֆերոն-γ)

Խառը կամ համակցված T-բջջային դեֆիցիտներ
(ամբողջական ԴիՋորջիի համախտանիշ, ատաքսիա-տելանգիէկտազիա, Վիսկոտ-Օլդրիչի համախտանիշ, հիպեր-IgE համախտանիշ)
Ցուցումներ պատվաստման.
- բոլոր ինակտիվացված պատվաստանյութերով, ինչպես օրացուցային – ԿԴԽ (կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում), պոլիոմիելիտ (միայն ԻՊՎ), Hib (b տիպի հեմոֆիլային վարակ), հեպատիտ B,
- այնպես էլ լրացուցիչ խորհուրդ տրվող՝ առաջին հերթին պնևմոկոկային, մենինգոկոկային պատվաստանյութ և սեզոնային գրիպի դեմ, հնարավորության դեպքում նաև հեպատիտ A-ի դեմ։
Զգուշություն որոշ կենդանի պատվաստանյութերի դեպքում.
- ՊՈՌԿ (կարմրուկ, խոզուկ, կարմրախտ) և ջրծաղիկի դեմ – պետք է կիրառվեն
- կամ որոշակի T-լիմֆոցիտների մակարդակների դեպքում
- CD4+ > 20% (1 տարեկանից) կամ CD4+ > 15% (3 տարեկանից),
- CD3 > SS500/մկլ, CD8 ≥ 200/մկլ,
- կամ եթե դրական պատասխան կա միտոգենին։